Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի հոտ. պատճառներն ու պայքարի միջոցները
Տարբեր տվյալների համաձայն` հալիտոզով (այդպես է կոչվում բերանի տհաճ հոտը) տառապում է մարդկանց 50%-ը` երբեմն դառնալով լուրջ խնդիր ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում:
Հարցվածների 50%-ը վստահեցնում է, որ բերանի վատ հոտն էականորեն նվազեցնում է հաջող կարիերա անելուն, եթե հատկապես տվյալ մարդու գործունեությունը կապված է շփման հետ, 20%-ը կարծում է, որ հալիտոզը մարդկային անձի ամենավանող դրսևորումն է:
Պատճառները կարող են ինչպես բերանի խոռոչում կատարվող գործընթացները լինել, այնպես էլ տոնզիլիտները, վերին շնչուղիների, կոկորդի, թոքերի (բրոնխոէկտատիկ հիվանդություններ, աբսցես, գանգրենա, տուբերկուլյոզ), նյութափոխանակության խանգարումները, երիկամային ու լյարդային քրոնիկ անբավարարությունը լինել:
Բերանի խոռոչում գոյություն ունի անաէրոբ միկրոօրգանիզմների մի մեծ խումբ, որոնց կենսագործունեության արդյունքում արտադրվում է ծծումբ պարունակող վատ հոտով նյութ: Եթե դրանց քանակը նորմայի սահմաններում է, ապա հոտ չի լինում, իսկ եթե ավելցուկ է առաջանում, հոտն ուղեկցում է դրան:
Առավոտյան` սննդակարգի լուրջ խանգարումներից հետո, գրեթե բոլորի բերանից վատ հոտ է գալիս: Դա կարելի է ֆիզիոլոգիական երևույթ համարել: Սովորական հիգիենիկ միջոցառումներից հետո (բերանի խոռոչի ողողում, ատամների մաքրում) հոտը լիովին անցնում է:
Հալիտոզը հիվանդագին է համարվում, եթե բոլոր նշված միջոցառումներից հետո էլ հոտը մնում է:
Ահա մի քանի պատճառներ, որոնք նպաստում են բերանի տհաճ հոտի առաջացմանը.
- բերանում չորություն,
- թանձր թուք,
- լորձի ավելցուկ կոկորդում,
- սպիտակուցներով հարուստ սնունդ,
- ծխելը,
- ալկոհոլը,
- հորմոնալ խանգարումներ,
- բերանում չորություն առաջացնող դեղորայքի կիրառում,
- շաքարային դիաբետ,
- տոնզիլիտ (կոկորդաբորբ),
- պարադոնտոզ (լնդերի հիվանդություններ),
- կարիես:
Թվարկված պատճառներից վերջին երկուսի դեպքում է միայն բերանի խոռոչի հոտը վերացնելու համար ստոմատոլոգի օգնություն պահանջվում:
Ընդհանուր հիվանդությունների դեպքում (ինֆեկցիոն, նյութափոխանակության խանգարում ու հատկապես ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ` կապված ստամոքսի խոցի, գաստրիտի, կոլիտի, դիսբակտերիոզի հետ) լեզվի արտահայտված փառակալման երևույթ է նկատվում հատկապես լեզվի հիմքի մոտ: Այդ փառի տակ զարգանում են անաէրոբ մանրէներ, որոնք էլ հանգեցնում են բերանից տհաճ հոտի: Նման դեպքում տեղային հիգիենան, օրինակ, ողողումն՝ անգամ հակամանրէային դեղամիջոցներով ու ջրածնի պերօքսիդով, փառի քերումը և մյուս միջոցները ժամանակավոր արդյունք են տալիս: Լավ արդյունք ստանալու նպատակով հարկավոր է խնդրի հիմնավոր լուծում գտնել, այն է` հիվանդությունների բուժում: Նման օրինակները բազում են, երբ ստամոքսաղիքային ֆունկցիայի կարգավորումը հանգեցրել է հոտի իսպառ վերացմանը:
Աֆթոզ ստոմատիտ. ( հաճախ է լինում մանուկների մոտ, սակայն մեծահասակների հետ էլ է պատահում) լեզվի, այտերի ներսի կողմի, լնդերի ու շուրթերի լորձաթաղանթի վրա բշտեր, խոցեր են առաջանում, որոնք ծածկված են մոխրագույն ֆիբրինային թաղանթով: Դրանց մեծ քանակության դեպքում առաջանում է դողէրոցք, լիմֆադենիտ, թուլություն, ուժեղ ցավով պայմանավորված ախորժակի կորուստ: Այդ բշտերը սովորաբար վարակիչ հիվանդությունների հետևանք են, սակայն բոլորի մոտ ու միշտ չէ, որ դրանք բորբոքային գործընթացներ են առաջացնում:Ստամոքս-աղիքային տրակտի ֆունկցիայի խանգարումների եւ ավիտամինոզի դեպքում օրգանիզմը թուլանում է, իմունիտետը` ընկնում, ու, որպես հետևանք, աֆթաներ են առաջանում, որի պարագայում վատ հոտն անպակաս է:
Հալիտոզի բուժումը
Կարիեսի դեպքում հարկ է անմիջապես բուժել ատամները, իսկ եթե անհնար է այլևս փրկել դրանք, ապա՝ հեռացնել: Տարբեր պատճառներով առաջացած ստոմատիտների դեպքում հուսալի ու լավագույն միջոց է համարվում քրքումը, այդ թվում և ռադիոթերապիայի հետևանքով առաջացածները (բերանի խոռոչի քաղցկեղային հիվանդությունների բուժման ժամանակ), ինչպես և քիմիաթերապիայի դեպքում: Մեր տեղեկության համաձայն` քրքումն ամենահրաշալի միջոցն է այս դեպքի համար: Արևելքի բոլոր երկրներում հազարամյակներ շարունակ քրքումն օգտագործվում է որպես համեմունք: Այնպես որ, վստահ կարելի է ասել, որ քրքումը բացարձակ անվնաս միջոց է անգամ տարբեր չափաբաժինների պարագայում: Այն հզոր հակամանրէային ու հակավիրուսային տեղային ազդեցություն է ունենում, ինչպես նաև՝ հակաբորբոքային ու վերքը սպիացնող միջոց է:
Քրքումն իմունիտետը խթանող հեպատոպրոտեկտոր է եւ նույնիսկ հակաքաղցկեղային միջոց: Լավագույն ազդեցության համար երեկոյան քնելուց առաջ պետք է կես թեյի գդալ աղացած քրքում խմել: Այն բոլորովին տհաճ չէ ու նույնիսկ քմահաճ երեխաները կարող են առանց դժվարության խմել: Դրա համար փոշին լցնում են լեզվի վրա ու ոչ մեծ քանակությամբ ջրով կուլ տալիս: Դրանից հետո բերանը ողողել պետք չէ, քանի որ քրքումի ինչ-որ քանակություն մնում է լեզվի, լնդերի վրա: Այն վառ-նարնջագույն է, այնպես, որ բերանը զննելիս կարելի է հեշտությամբ նկատել: Եթե խնդիրը լուրջ է, ապա կարելի է քրքում ընդունել օրական մի քանի անգամ, սնունդ ընդունելուց հետո: Այն այնքան լավ ազդեցություն է ունենում, որ անգամ առավոտյան բերանից հոտ չի գալիս: Հոտ չի գալիս անգամ ատամնաթելով ատամների արանքները մշակելու ժամանակ:
Քրքումը լավ ազդեցություն է ունենում նաև ստամոքս-աղիքային տրակտի վրա, վերացնում է բորբոքումները, դիսբակտերիոզը, բարձրացնում է իմունիտետը, շատ արագ նպաստում է աֆթոզ խոցերի ապաքինմանը, կտրուկ թեթևանում է լնդաբորբը, գինգիվիտը, ֆարինգիտը, կարգավորվում է լյարդի ֆունկցիան:
Քիմիա- և ռադիոթերապիայի դեպքում քրքումը կիրառվում է ստոմատիտի կանխարգելման կամ բորբոքային գործընթացները նվազեցնելու նպատակով:
Քիթ-կոկորդի բորբոքային հիվանդություններն ինքնին կարող են բերանից վատ հոտի առաջացման, քթով շնչառության խանգարման ու բերանի չորության պատճառ դառնալ, ինչը կարող է հանգեցնել մանրէների արագ բազմացման: Ռինիտների, սինուսիտների, ադենոիդների դեպքում շատ լավ արդյունք է տալիս շնչուղիների մեջ մեկ ամիս շարունակ օրական 3 և ավելի անգամ ծիծեռնախոտի (չիստոտել) հյութ կաթեցնելը: Տոնզիլիտների, ֆարինգիտների դեպքում լավ օգնում է նաև ակնամոմի թուրմը: Քրոնիկ տոնզիլիտի դեպքում առաջարկվում է 5-6 օր ըմպանին 1%-անոց ֆորմալին քսել, օրական մեկ անգամ, առանց ընդմիջման, ցանկալի է քնելուց առաջ: Անհրաժեշտության դեպքում միջոցառումը կրկնել 1-2 շաբաթից:
Լավ ազդեցություն է ունեում նաև ջրային ոսպը (ռյասկա. լայն տարածում ունեցող ջրային բույս է): Այն կիրառում են մեղրի հետ խառնած 1 թ/գդալ, օրական 1 անգամ, 10 օր, ապա` շաբաթական մեկ անգամ: Այն հրաշալի կանխարգելիչ միջոց է սեզոնային մրսածության հետևանքով հիվանդությունների դեմ, որոնց մեծ մասը վարակիչ բնույթ ունեն, ինչպիսին, օրինակ, սովորական հերպեսն է կամ աֆթոզ ստոմատիտը:
Եթե անգամ ստամոքսաղիքային տրակտի հետ կապված գանգատներ չկան, այնուամենայնիվ, երկարատև ու տհաճ ախտորոշման գործընթացն անցնելու փոխարեն կարելի է մի քանի շաբաթ կղմուխի (դեվյասիլ), մեղվամուշկի (պիժմա), խատուտիկի արմատների կամ եղերդակի (ցիկորի) եփուկ խմել:
Բերանի տհաճ հոտը կարող է շատ լուրջ հիվանդության հետևանք լինել, ինչպիսին լյարդի անբավարարությունն է, քաղցկեղը կամ նեկրոտիկ անգինան: Նման հիվանդությունների բուժումը շատ լուրջ խնդիր է ու, բնականաբար, վերը թվարկված միջոցներով այն բուժել հնարավոր չէ:
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն